ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են


09:12 , 17 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: