08:30 , 17 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պերսոնա նոն գրատա է հայտարարել ամերիկյան դիվանագիտական առաքելության երեք աշխատակցի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Լատինաամերիկյան հանրապետության ղեկավարը չի հայտնել դիվանագետների անուններն ու պաշտոնները: Որպես դեմարշի պատճառ՝ նշվել է այդ անձանց միջամտությունը երկրի համալսարանների աշխատանքին: Խոսքն ուսանողական այցագրերի կազմման մասին է:
Բացի այդ, Մադուրոն մեղադրել է Վաշինգտոնին սոցիալիստների կառավարության տապալման նպատակով ընդդիմության հետ համագործակցելու մեջ: