Ճապոնիայում հազարավոր ընտանիքներ արգելափակվել են իրենց տներում՝ ձյան առատ տեղումների պատճառով


08:10 , 17 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ճապոնիայում մի քանի հազար ընտանիքներ գիշերվանից արգելափակված են իրենց տներում՝ ձյան առատ տեղումների պատճառով: Խնդիրներ են առաջացել նաև սննդի հետ կապված: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի մամուլին:

Սիձուոկա պրեֆեկտուրայի Օյամա գյուղում իրենց տներում արգելափակված են մնացել 3 հազար մարդ: Ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները թեև մաքրում են ճանապարհները, սակայն գյուղ դեռևս միայն կարող է մտնել հատուկ տրանսպորտ:

Եվս 1200 մարդ արգելափակվել է Յամանասի պրեֆեկտուրայի Հայակավա գյուղում: Գումա պրեֆեկտուրայում գտնվող լեռնային Նամոկու գյուղում 1130 մարդ է մեկուսացվել արտաքին աշխարհից: Իրավիճակը բարդանում է նրանով, որ շաբաթ օրվանից ի վեր գյուղը զրկվել է էլեկտրականությունից: 

Տոկիոյի մեգապոլիսի կազմում մտնող երկու բնակավայրերում իրենց տներում արգելափակվել է 1300 մարդ՝ կրկին ձյան կուտակումների պատճառով: