12:48 , 16 փետրվար, 2014
Aravot.am-ը գրում է.
ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Aravot.am-ը գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ի՞նքն էլ է հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացող անհատներ համարում ու կիսո՞ւմ է նախագահի կոշտ գնահատականները: Հիշեցնենք, որ նախագահը հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացող անհատներ որակեց: «Ազատամարտիկին վատ գնահատական տալը՝ ոչ, իսկ նվնվացողների անվանելու առումով՝ այո: Մեր երկրում առաջնահերթ խնդիրներ ունենք՝ սոցիալական, սահմանների պաշտպանության եւ նմանատիպ այլ խնդիրներ: Հայ ժողովուրդը չի կարող նվնվան լինել: Միլիոն ու կես հայեր ենք կոտորվել, բայց չենք խեղճացել, միշտ շարունակել ենք ապրել, պայքարել, հիմա ազատամարտիկներին չի սազում: Գեներալը, ուսադիր կրող մարդը ասել- խոսելու տեղեր ունի, բայց հրապարակային, փողոցում խոսակցությունով չի կարելի հարցեր լուծել, ու չի էլ լուծվում: Ազատամարտիկը պետք է մնա ազատամարտիկ...»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ