Միստր Բինը կարող է ամուսնալուծվել կնոջից


00:35 , 16 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Անգլիացի հայտնի դերասան Ռոուեն Աթքինսոնը, ով հայտնի է Միստր Բինի դերով, կարող է բաժանվել կնոջից` Սանեթրա Սեսթրիից:

23 տարի համատեղ կյանքով ապրող զույգը հանրությանը միասին չի ներկայացել արդեն մի քանի ամիս: Դա գրավել է պարբերականների ուշադրությունը, ովքեր էլ շոշափել են ամուսնալուծության թեման:

Ռոուենը և Սանեթրան ամուսնացել են 1990-ին: Նրանք ունեն 2 զավակ` 20-ամյա Բենջամինը և 19-ամյա Լիլին:

Այս մասին գրում է Rosbalt-ը: