Սիրուշոն և Նազենին բարեգործական աճուրդ են կազմակերպել


18:06 , 29 հունիս, 2012

Bravo.am-ում կարդացի, որ հայկական շոուբիզնեսի ճանաչված մի շարք աստղեր բարեգործական աճուրդ են կազմակերպել: Աճուրդի ժամանակ վաճառվելու էր Սիրուշոյի բլուզը, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի վզնոցը, դերասան Աշոտ-Տեր Մաթեւոսյանի շարֆը, արձանիկը, կրակայրիչը կամ մեկ այլ իր, դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գրադարանից որեւէ գիրք կամ զգեստապահարանից որեւէ իր, Լուիզա Ներսիսյանի տրամադրած ծաղկամանը, դերասանուհի Էթերի Ոսկանյանի շարֆն ու թեւնոցը, “Անի Քոչար փրոդակշնի” տնօրեն Անի Քոչարի ոսկյա զարդերից մեկը:
Ինձ շատ ոգևորեց հայ աստղերի նման նախաձեռնությունը: Աճուրդից ստացված գումարը նրանք փոխանցելու են քաղցկեղով հիվանդ մի աղջկա: Նման նախաձեռնությամբ լավ կլիներ, որ զբաղվեին հայկական շոուբիզնեսի մյուս ներկայացուցիչները ևս: