Մասուրն իր մեջ հզոր ցավազրկող է պարունակում


23:15 , 15 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Դանիացի գիտնականները մասուրի թուրմից դեղամիջոց են ստեղծել, որը հիմնականում պետք է ցավազրկի օստեոարտրիտը: Տվյալ հիվանդությունը զգալիորեն սահմանափակում է մարդու շարժունակությունը: Այս մասին գրում է Rosbalt-ը:

Դեղամիջոցները հատկապես արդյունավետ են, եթե մարդու ձեռքերն են ցավում: Այսպիսով, դեղամիջոցը պատրաստված է հատուկ միացության հիման վրա: Դրա մասին առաջին անգամ խոսել են առնվազն 20 տարի առաջ:

Ակտիվ միացությունը ստացել են մասուրից` հատուկ պատենտավորված մեթոդի շնորհիվ: Միացությունը նվազեցնում է սարսափելի ցավերը: