23:07 , 15 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Կազանի «Бизнес Online» պարբերականը հայտարարել է, որ կբոյկոտի ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի հրաժեշտի շրջագայությունը և հրաժարվել է լինել այդ իրադարձության ինֆորմացիոն հովանավորը: Համապատասխան հայտարարությունը զետեղված է պարբերականի պաշտոնական կայքում:
«Սոչիի օլիմպիական խաղերի գեղասահք մարզաձևի տղամարդկանց մենասահքի օրը Պլյուշչենկոն բավական կասկածելի պահվածք դրսևորեց և հրաժարվեց ելույթից: Այս ամենը նման էր նախապես պլանավորված ակցիայի: Արդյունքում` Ռուսաստանի հավաքականը 30 տարվա մեջ առաջին անգամ անհատական մենասահքում մնաց առանց օլիմպիական մեդալի: Միևնույն ժամանակ վնասվածքները, որոնց պատճառով մարզիկը չկարողացավ պաշտպանել իր երկրի պատիվը, չեն խանգարում նրա երկամսյա շրջագայությանը, որի պաստառները փակցված են ամենուրեք»,- գրված է հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ