22:46 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում էքսկուրսիաների նոր տեսակ է ստեղծվել: Զբոսաշրջիկներին առաջարկում են քաղաքի կենտրոնում զբոսնել թրայքերով՝ էլեկտրական եռանիվ մոտոցիկլետներով:
Էքսկուրսիան տևում է 60 րոպե, որի ժամանակ մասնակիցներն անցնում են 9 կմ: Ճանապարհն անցնում է Ալկասար-դե-Կոլոնով, Լաս-Կասաս-Ռեալես թանգարանով, Պանթեոն-դե-լա-Պատրիայով և այլ յուրահատուկ տեսարժան վայրերով:
Մոտոցիկլետներն աշխատում են մարտկոցով, ինչն այն դարձնում է էկոլոգիապես մաքուր: Տուրն ուղեկցում է մի քանի լեզվով խոսող աուդիոգիդը, փոխանցում է Travel պորտալը: