22:48 , 15 փետրվար, 2014Պատկերացրեք, որ կարևոր գործով մեկնում եք Վրաստան։ Գիշերը ժամը 4-ին հասնում եք հայ-վրացական սահմանային անցակետին և… հանկարծ պարզվում է, որ անձնագիրը մոռացել եք տանը։ Ի՞նչ անել՝ ետ դառնալն իմաստ չունի, ժամանակ կկորցնեք։ Իսկ այդ ժամին ոչ մեկին չեք ցանկանում անհանգստացնել՝ արթնացնել ու Երևանից հասցնել սահման։ Տհաճ իրավիճակ է, այնպես չէ՞։ Իսկ եթե մենք ասենք, որ վերջին 2 ամսվա ընթացքում նորաստեղծ ծառայությունը արդեն առնչվել է նման երկու դեպքի հետ և օգնության հասել՝ անձնագիրը տեղ հասցնելով՝ ի՞նչ կասեք դրան։
Շտապ օգնության նմանվող «Ani Plus առաքում» ծառայությունը սկսել է գործել նախորդ տարվա դեկտեմբերից և արդեն հասցրել է մարդկանց օգնության հասնել բազում անգամներ՝ ամենաանհրաժեշտ պահերին։ Մեկն անձնագիրն է մոռացել տանը, մյուսը՝ վարորդական վկայականը, երրորդը՝ գիշերվա կեսին շտապ դեղորայքի կարիք է ունեցել։ Մյուսի բենզինն է վերջացել ճանապարհին…
Եղել են նաև «ոչ սարսափելի» հոգսեր։ Ասենք, գիշերվա կեսին մայրը պարզել է, որ երեխան տակդիր չունի, կամ կաթն է վերջացել։ Բոլոր դեպքերում ծառայությունը օգնության է հասել։ «Ani Plus առաքման» տնօրեն Արթուր Սարգսյանն ասում է, որ իրենց խնդիրը ստեղծման օրվանից եղել և մնում է՝ լինել յուրաքանչյուրի հուսալի օգնականը առօրյայում։ «Ձեր հոգսը մեր աշխատանքն է։ Այնպես որ խուճապի մեջ հայտնվելու կարիք չկա,- ասում է Արթուրը, - Կարելի է ասել, որ սա շտապ օգնության պես մի ծառայություն է՝ ոչ բժշկական իմաստով։ Մենք չենք սպասում, որ իմանալով այս ծառայության մասին՝ մարդիկ կսկսեն իրենց առօրյա բոլոր հոգսերը՝ գնումները և այլն, ամեն օր վստահել մեզ։ Պարզապես ցանկանում ենք, որ մարդիկ հիշեն մեր համարը՝ 8588, և անհրաժեշտ լինելու դեպքում իմանան՝ ում զանգահարել՝ վստահ լինելով որ մենք 24 ժամ հասանելի ենք և տեղ կհասնենք ճիշտ ժամանակին»։
Իսկ որ ծառայության առաքիչները ժամանակին տեղ կհասնեն, Ա. Սարգսյանը կասկածից վեր է համարում։ Ճիշտ է՝ առաքման ծառայությունը ընդամենը երեք ամսվա պատմություն ունի, սակայն ընկերությունը ուղևորափոխադրումների շուկայում է արդեն 10 տարի։ «Անի պլյուս տաքսի ծառայությունը գործում է 2004 թվականից և այս տարիների ընթացքում հասցրել է արժանանալ հաճախորդների վստահությանը՝ թե ժամանակի, թե սպասարկման որակի առումով։ «Երբ մենք ասում ենք՝ մեքենան տեղում կլինի 5 րոպեից, նշականում է՝ այն տեղում կլինի 5 րոպեից ավելի շուտ»,- ասում է մեր զրուցակիցը։
Ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախապես վճարելու կարիք չկա։ Օրինակ, եթե ձեզ պետք է խանութից որևէ ապրանք, ծառայության աշխատակիցը իր հաշվին գնում է այն և ձեզ ներկայացնում կտրոնը։ Առաքվում է օրենքով չարգելված ցանկացած բան։ Եվ ամենակարևորը՝ ընկերությունը պատասխանատվություն է կրում առաքված ապրանքների համար։ «Օրինակ, տղամարդը սննդամթերք գնելիս սովորաբար չի նայում պիտանելիության ժամկետին… Իսկ մենք ուշադրություն ենք դարձնում ցանկացած մանրուքի, որպեսզի մեր հաճախորդը անորակ ապրանք չստանա»,- ասում է Արթուրը։
Ասենք նաև, որ խոսքը միայն հոգսերին չի վերաբերում։ Օրինակ՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ընկերությունը լավ նվեր մատուցեց սիրահարներին։ Նրանք հնարավորություն ստացան նվերներ առաքել մայրաքաղաքի մեջ անհանվանական գնով՝ ֆիքսված 600 դրամով։ Նման ակցիաները շարունակական են լինելու, դրա համար հարկավոր է պարզապես հետևել ծառայության ֆեյսբուքյան էջի (https://www.facebook.com/aniplus.am)ն։ Իսկ սովորական օրերին ծառայության արժեքը բավականին մատչելի է, քանի որ այն նախատեսված է հասարակության լայն շերտերի համար։ «Ani Plus»-ը ունի նաև «սթափ վարորդ» ծառայություն. եթե ալկոհոլ եք օգտագործել, ապա վարորդը Ձեզ՝ Ձեր իսկ մեքենայով տուն կհասցնի։
Արթուրը պատմում է, որ կարճատև աշխատանքի ընթացքում արդեն հասցրել են ձեռք բերել մշտական հաճախորդներ։ Այդ թվում նաև հաճախորդներ, ում արդեն վերաբերվում են հարազատի պես։ «Կան միայնակ ապրող թոշակառուներ, որոնց համար տանից դուրս գալը խնդիր է։ Նրանց պարբերաբար դեղորայք է պետք լինում` հասցնում ենք։ Ընդ որում, անվճար, թեև պատրաստ են վճարել, որովհետև մենք նրանց արդեն վերաբերում ենք որպես հարազատ տատիկ-պապիկների»,- ասում է մեր զրուցակիցը։
Իսկ այդ դեպքում ինչպե՞ս է ծառայությունը փակում իր ծախսերը, եթե առաքումը մատչելի է, ու դեռ նման մարդասիրական քայլեր են կատարում։ Դրա բացատրությունն էլ կա. «Սա այնպիսի ծառայություն է, որի կարիքը մարդը հնարավոր է զգա ամիսը մեկ անգամ կամ տարին մեկ անգամ։ Աշխատանքում հիմնական շեշտը դնում ենք կազմակերպությունների վրա։ Կան մեծ թվով ընկերություններ, որոնք զբաղվում են տարբեր ապրանքների օնլայն վաճառքով, սակայն տրանսպորտային խնդիրն ինքնուրույն չեն կարողանում լուծել։ Այդ դեպքում նրանք դիմում են մեր օգնությանը»:
Ի դեպ, այս ընթացքում ծառայության աշխատակիցները արդեն հասցրել են անգամ վիճակագրություն կազմել՝ ինչ են մոռանում հայերը տանը ամենից հաճախ։ Առաջին տեղում անձնագիրն է, երկրորդ տեղում՝ հեռախոսի կամ պլանշետի լիցքավորման սարքավորումը։ Իսկ ամենից հաճախ հայ տղամարդիկ առաքում են ծաղիկներ։