ԵԿՄ համագումարում քաղաքական առումով ծրագրային ելույթներն ավելի շատ էին, քան ԲՀԿ-ի համագումարում


22:13 , 15 փետրվար, 2014

Հասարակական կազմակերպության կարգավիճակով հանդես եկող ԵԿՄ համագումարում քաղաքական առումով ծրագրային ելույթները, կարծես թե, ավելի շատ էին, քան քաղաքական կուսակցության կարգավիճակով հանդես եկող ԲՀԿ-ի համագումարում:
Մյուս տեսանկյունից, այս երկու համագումարները համեմատելի չէին հենց միայն նրանով, որ եթե ԵԿՄ համագումարը «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, ինչպես նաև` որոշ կայքերով ուղիղ եթեր էր ցուցադրվում` չմոնտաժված կադրերով ու ԵԿՄ-ի առաջին դեմքերին հատուկ կոլորիտի ցայտուն դրսևորումներով, ապա ԲՀԿ համագումարը ընթացավ «փակ ռեժիմով»` խորհրդավորության ու անորոշության դրսևորմամբ: