22:02 , 15 փետրվար, 2014
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ պրն.` Դ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ թիվ 12128013 քրեական գործով տուժող` Ա. Ք.
Բաց Նամակ Դիմում-Բողոք
Հարգելի պարոն Դումանյան, 2013թ. հունիսի 14-ին, լույս 15-ի գիշերը, ժամը 02.00-03.00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Փիլոսյանը «Սիլաչի» թաղամասի ալրաղացի տարածքում մեքենայի մեջ` արգելափակելով մեքենայի բոլոր ելքերը, իմ կամքին հակառակ, ծեծելով և սպառնալով իմ նկատմամբ կատարել է բռնաբարության փորձ, ապա սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Փաստի առթիվ նախապատաստվող նյութերով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն»-ի «փորձագետ» Արսեն Բաբայանին, որտեղից վերջինիս կողմից ուղեգրվել եմ "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ՝ ռենտգեն և ԿՆՀ հետազոտությունների նաև ԼՈՌ մասնագետի կոնսուլտացիայի: Նշված, այսպես կոչված «փորձագետի» կողմից իմ նկատմամբ նշանակված փորձաքննության անցկացումը, իսկ այնուհետ նաև՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալն աղետալի նշանակություն ունեցավ թե քրեական գործի ընթացքի և թե ընդհանրապես իմ հետագա կյանքի վրա: «Փորձագետը», անտեսելով Հիպոկրատի իր տված երդումն ու մարդկային խիղճը, կաշառված լինելով հանցագործ Աշոտ Փիլոսյանի կողմից (վերջինս հանդիսանում ՀՀ ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանի ազգականը և հովանավորվում է նրա կողմից) իմ վերաբերյալ տված փորձագիտական եզրակացության մեջ դիտավորյալ կերպով չի նշել դեմքիս շրջանում առկա մարմնական վնասվածքները: Այսպես, դեմքիս շրջանում դեպքի հետ կապված առկա են եղել հետևյալ մարմնական վնասվածքները՝ 1. քթիս շրջանում` եղել է վառ արտահայտված տեսանելի կապտուկ/արյունազեղում՝ եռանկյունաձև՝ հիմքում 1սմ, կողային մասերը 2սմ երկարությամբ և 2. աջ հոնքիս վերնամասում առկա է եղել այտուցվածություն: Նշված բոլոր մարմնական վնասվածքները ինձ պատճառվել են Ա. Փիլոսյանի կողմից իմ նկատմամբ բռնի սեռական գործողության կատարելու ընթացքում՝ ծեծի ենթարկվելու արդյունքում: Նշված մարմնական վնասվածքները «փորձագետի» կողմից եզրակացության մեջ միտումնավոր կերպով չնշվելու արդյունքում ես զրկվել եմ իմ նկատմամբ տեղի ունեցած բռնարարքը հիմնավորող կարևորագույն ապացույցից: Փորձագետի կողմից մարմնիս վրա առկա մարմնական վնասվածքներից նշվել է միայն սրունքիս շրջանում առկա կապտուկները, այն էլ միայն մասնակի՝ 3-ի փոխարեն նշվել է ընդամենը 2 կապտուկների մասին, ինչը, սակայն որևէ կերպ չի կարող հանդիսանալ կատարված հանցանքը հիմնավորող ապացույց, քանի որ նման վնասվածք կարող էր առաջանալ նաև կողմերի փոխհամաձայնությամբ տեղի ունեցող սեռական հարաբերության ժամանակ. հենց այդ նպատակով է, որ «փորձագետի» կողմից այդ վնասվածքները, ի տարբերություն դեմքիս շրջանում առկա վնասվածքների, արտացոլվել են եզրակացության մեջ: Մինչդեռ, իմ նկատմամբ տեղի ունեցած սեռական բռնարարքը հիմնավորող անառարկելի ապացույցները, որպիսիք հանդիսանում են դեմքիս շրջանում առկա վառ տեսանելի կապտուկն/այրունազեղումն ու այտուցվածությունը դիտավորյալ կերպով դուրս են թողնվել եզրակացությունից: Դեմքիս շրջանում կապտուկի առկայությունը կարող է հաստատվել մեկ տասնյակից ավել անձանց վկայություններով, ովքեր դեպքին հաջորդող առաջին օրերին տեսել են ինձ: Ավելին, առկա է ձայնագրություն, որտեղ դեպքի կապակցությամբ ինձ բուժսպասարկում իրականացրած բուժհաստատության՝ "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռ. Վարոսյանը հաստատում է /CD կից ներկայացվում է/, որ իրենց մոտ զննություն անցնելու ժամանակ, այսինքն՝ դեպքից երկու օր հետո քթիս շրջանում եղել է արյունազեղում և, որ ինքը տեսել է այն: Սակայն, խնդիրն այն է, որ մարմնական վնասվածքները քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ կարող են հաստատվել միայն փորձագետի եզրակացությամբ, ինչի արդյունքները, սակայն, ինչպես նշել եմ, ապօրինաբար կեղծվել են նշված §փորձագետի¦ կողմից: Թեև ներկայումս նախատեսվում է կրկնակի փորձաքննության անցկացում, սակայն ակնհայտ է, որ դեպքից ավելի քան վեց ամիս անց նման մարմնական վնասվածքներով կրկնակի փորձաքննության անցկացումը որևէ արդյունք չի կարող տալ: Այն, որ իմ նկատմամբ դատաբժշկական փորձաքննության ընթացքում ակնհայտ կեղծիքներ են տեղի ունեցել հաստատվեց նաև իմ և «փորձագետի» միջև անցկացված առերես հարցաքննության ընթացքում: «Փորձագետն» այդպես էլ չկարողացավ հստակ պատասխանել իմ այն հարցին, թե ինչու է ինձ ուղարկել ռենտգեն հետազոտության և ԼՈՌ մասնագետի կոնսուլտացիայի. մեկ նշում էր, թե ինձ մոտ եղել է շնչառության դժվարացում, մեկ էլ՝ թե ինձ մոտ եղել է կոտրվածքի կասկած՝ այդպես էլ չտալով հստակ պատասխան: Իսկ իմ այն հարցին, թե ինչով է այդ շնչառության դժվարացումը պայմանավորված եղել, անընդհատ նշում ´ էր, թե քանի որ դրանք եղել են ոչ տրավմատիկ բնույթի, դրանք իր համար հետաքրքրություն չեն ներկայացրել, դրա համար դրանց չի անդրադարձել եզրակացության մեջ: Իսկ երբ վերջապես նրան խնդրեցի պատասխանել, իսկ թե ոչ տրավմատիկ բնույթի այդ ինչ խնդիր է եղել ինձ մոտ, որ պատճառ կարող էր լինել իմ շնչառության դժվարացման, «փորձագետը» դրան էլ չպատասխանեց, ասելով, թե ԼՈՌ մասնագետի պատասխանում, իբր, այդ մասին ոչինչ նշված չի եղել: Իրականում քանի որ «դատաբժիշկը» քողարկել էր վերևում իմ կողմից արդեն նշված քթիս կապտուկի/արյունազեղման և հոնքիս այտուցվածության վերաբեÖ �յալ տեղեկությունները, հետևաբար անհրաժեշտություն էր առաջանում նաև շարունակել կեղծիքը և հմտորեն լղոզել իր իսկ ուղեգրով ինձ տեղամասային հիվանդանոց ռենտգեն բաժանմունք` քթի ռենտգեն հետազոտման ուղեգրելու փաստը, դրա համար հնարել է հեքիաթ պատմություն, թե իբր ես բողոք եմ հայտնել դժվարացած շնչառության վերաբերյալ դրա համար է ուղեգրել ռենտգեն և օտորինոլարինգոլոգի մոտ հետազոտման, մինչդեռ իրականությունը լրիվ այլ է – ուղեգրել է քանի որ տեղի էր ունեցել հարվածներ քթիս ու «դատաբժիշկի» շոշափումից զգացվում էր սուր ցավ, որի մասին հայտնել եմ նրան, վեր ջինս կասկածելով, որ ծեծից հնարավոր է ջարդված լինի քիթս համոզվելու համար ուղեգրեց քթի ռենտգենի: Ավելին եթե նույնիսկ մի պահ ընդունենք որ ես հայտնել եմ շնչառության դժվարացման գանգատներ (որն ինքնին աբսուրդ է, քանզի ինչպես կարող էի ես նման օրը, նման գանգատներով նեկայանալ, այն էլ գիտակցելով, որ դատաբժիկի մոտ եմ զննման, այլ ոչ տեղամասային պոլիկլինիկայի հասարակ թերապևտի, կամ ինչ կապ ունի դատաբժիշկը իմ դժվարացած շնչառության հետ, ի վերջո դատաբժիշկն է այն իրավազոր սուբյեկտը, ով ի պաշտոնե կոչված էր տեսնելու և ամրագրելու բռնության հետքեր իմ պարագայում` քթիս շրջանում առկա ակնհայտ կապտուկ/այրունազեղումը, որը միտումնավոր չի արել) ապա չի նշվել պա տճառը թե ինչի հետևանքով ես կարող էի ունենալ շնչառական դժվարացում: Քթիս շրջանում առկա արյունազեղումն ու զգացածս սուր ցավը արդյունք էին Ա. Փիլոսյանի կողմից քթիս շրջանում հասցրած հարվածի (հարվածների): «Փորձագետը», խուսափելով պատասխանել, թե որն է եղել դրա պատճառը, իրականում նպատակ ունի հերքելու Ա. Փիլոսյանի հասցրած հարվածի (հարվածների) և դրա արյունքում առաջացած արյունազեղման, սուր ցավի միջև առկա պատճառահետևանքային կապը: Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ «փորձագետն» իր եզրակացությունը կազմել է առանց "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ում ինձ բուժօգնություն տրամադրելու կապակցությամբ բացված բժշկական քարտի ուսումնասիրության, ինչի արդյունքում չի ապահովել փորձաքննության լրիվությունը: Նման պարագայում ստացվում է, որ «փորձագետի» կողմից ինձ ուղեգրելը տվյալ բուժհաստատություն եղել է ինքնանպատակ: Այն, որ «փորձագետն» ի սկզբանե դիտավորություն է ունեցել կեղծելու փորձաքննության արդյունքները և քրեական գործով տալու ակնհայտ կեղծ եզրակացություն փաստվում է նաև այն հանգամանքով, որ «փորձագետը» խեղաթյուրել է նաև փորձաքննության կատարման ընթացքում իմ ասած խոսքերը՝ եզրակացության մեջ գրելով, թե իբր ես ասել եմ, թե այսպես կոչված, «մինետ» գործողությունը կատարել եմ Ա. Փիլոսյանի օգնությամբ՝ այսպիսով ակնարկելով, թե այդ գործողությունը տեղի է ունեցել մեր փոխհամաձայնությամբ: Բացի այդ, նշված «փորձագետի» փող վաստակելու մղումն ու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա թերացավ և անփութություն դրսևորեց նաև փորձաքննության նմուշներ վերցնելու հարցում՝ անտարբերությունն «փորձագետի» այն աստիճան էր, որ ալարեց ինքնուրույն քսուկներ վերցնելու մասնագիտական պարտականություններից` ձեռքս տալով բամբակե խծուծներն ու պահանջելով, որ նմուշները՝ համապատասխան տեղերից, վերցնեմ ինքս, մինչդեռ դա հանդիսանում է «փորձագետի» կամ օժանդակ աշխատողի պարտականությունները: «Փորձագետի» նման անփույթ վարքագիծը թերևս կարելի էր ինչ որ տեղ հասկանալ, եթե չլիներ նրա կողմից հանցավոր արարքը, այն է կաշառվելով ի օգուտ հանցագոÖ �ծ-սեռագարի՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստը, ինչը հաստատում է, որ նման բարոյազրկված «փորձագետը» այլևս իրավունք չունի շարունակելու իր մասնագիտական հանցավոր գործունեությունը: Նշեմ նաև, որ լինելով ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն»-ի (տվյալ հաստատությունը ժողովրդի մոտ հայտնի է Շոթայանոց անվամբ) նախկին տնօրեն Շոթայի փեսան, ով հայտնի է իր կաշառակերությամբ և գումաի դիմաց մեղմ եզրակացություններ գրելու մեծ, հմուտ և հին վարպետ է, զարմանալի չէ, որ շոթայական ոգով դաստիարակված և աշխատանքային ``շոթայական շկոլա`` անցած Արսեն Բաբայանը առաջնորդվեց և կիրառեց հին, կեղծարար-մեղմարար, բայց փողաբեր ձեռագիրը: Ի սկզբանե անհամաձայնությունս ու բողոքս եմ հայտնել ակնհայտ կեղծ եզրակացության վերաբերյալ՝ վերջին վեց ամիսների ընթացքում պահանջել եմ նշանակել կրկնակի փորձաքննություն՝ մեկ այլ հիմնարկում, ինչպես նաև միջնորդել եմ կատարել քննություն՝ «փորձագետի» կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և այսպիսով ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու ուղղությամբ այսպես կոչված «փորձագետին» ենթարկել քրեական պատասխանատվության, սակայն ցավոք սրտի մինչ օրս որևէ արդյունքի չեմ հասել: Ավելին, թե քննչական մարմնի և թե դատախազուÕ �յան կողմից արվել և մինչ օրս արվում է ամեն ինչ իմ գործով բոլոր ապացույցները վերացնելու և կոծկելու ուղղությամբ, և ակնհայտ է, որ այս դեպքում վերջիններս և «փորձագետը» գտնվում են հանցավոր փողշահավետ համաձայնության մեջ, այս ամենի կուլմինացիան թերևս համարվում է սեռագարի ազդեցիկ պատգամավոր բարեկամի միջամտություններն ու ճնշումները, ով ջանքեր չի խնայում որպեսզի սեռագար ազգականը որևէ պատասխանատվության չենթարկվի՝ նպատակ ունենալով իմ գործով վերացնել բոլոր ապացույցները և արդարացնել հանցագործին ինչի վառ ապացույցն է հենց կեղծված դատաբժշկական եզրակացությունը, որը հիմք է տալիս պնդելու հանցագործին, որ ոչ թե բռնաբարություն է տեղի ունեցել այլ համատեղ ցանկությամբ գործողություն: Ներկայումս դատաբժշկական փորձաքննության հետ կապված քննիչի և գործը հսկող դատախազի ապօրինությունները բողոքարկել եմ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատարան՝ արդարություն հաստատելու ակնկալիքով: Թերևս վերջին հույսս արդարության հասնելու դա իմ քրեական գործին հնչեղություն տալն էր: Դիմել եմ լրատվամիջոցներին, ովքեր իրենց էլեկտրոնային պարբերականներում անդրադարձել են իմ խնդրին` տպել հոդվածներ, իսկ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունն նույնիսկ իր եթերով հրապարակեց հատուկ հաղորդում իմ քրեկան գործին նվիրված (հաղորդման եթերից արված «սքրին շոթ»-ը (screenshot), ինչպես նաև հոդվածները, որպես խոսքերիս հավաստիք կցում եմ դիմում-բողոքիս հարգելի Նախարար), որտեղ արծածվեց նախաքննության մարմնի կողմից թույլ տված աղաղակող խախտումները, լուրջ թերացումները , իսկ հաղորդման հիմնական մեխ համարվում էր` թե ինչպես են Հայաստանում կաշառվում «դատաբժիշկներն» ու կեղծում եզրակացություններ, դրանով իսկ խեղելով մարդկային ճակատագրեր: Այդ նույն ակնկալիքով դիմում եմ նաև Ձեզ՝ հուսալով և խնդրելով քննություն իրականացնել «փորձագետ» Ա. Բաբայանի կողմից իմ նկատմամբ իրականացված փորձաքննության կատարման, կազմած եզրակացության օրինականության, դրանց՝ դատաբժշկի և ընդհանրապես, բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող անձին ներկայացվող մասնագիտական պահանջների, էթիկայի նորմերի պահպանման, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունների անցկացման կարգի պահպանման տեսանկյունից, լուծել «փորձագետին» պատասխանատվության ենթարկելու հարցը` վերջինիս աշխատանքից ազատելու որոշմամբ: Վերջում կցանկանայի ավելացնել, որ ես պայքարում եմ ոչ միայն և ոչ այնքան իմ անձնական իրավունքների պաշտպանության համար, իմ կողմից նշված հարցի բարձրացումը տարբեր ատյաններում նպատակ ունի հետագայում կանխել նմանատիպ դեպքերը: Առանց այն էլ տարեց տարի ավելանում է նմանօրինակ սեռական բռնություններն առանց տարիքային ցենզի, այն կանխել է հարկավոր հիմա: Երբ նման «դատաբժշկի» թեթև ձեռքով արդարացնելով սեռագարներին, այդպիսով խեղելով մարդկային ճակատագրեր, մարդիկ կորցրել են հավատը արդարության և օրինականության նկատմամբ, լցվել հուսահատությամբ և անզորութÕ �ան զգացումով: Դատաբժշկական փորձաքննությունների՝ Ձեր ենթակայության տակ գտնվող կենտրոնը՝ ի դեմս իր որոշ կաշառակեր և պատվազրկված փորձագետների, կորցրել է հեղինակությունը և վստահությունը հասարակության շրջանում: Իմ և ինձ նման դժբախտ ճակատագրի արժանացած այլ անձանց արդարացի բողոքի ձայնին հետամուտ լինելը և կաշառակեր և ոչ պրոֆեսիոնալ փորձագետներին պատասխանատվության ենթարկելը և փորձագետների շարքից հեռացնելը կարող է վերականգնել վստահությունը և հեղինակությունը փորձագետի ինստիտուտի նկատմամբ, և մարդիկ, որ ստիպված են իրենց կյանքի թերևս ամեն ածանր պահին դիմելու վերջիններիս, կունենան այն հավատը, որ որևէ փորձագետ չի անտեսի ու չի կոծկի իրենց կրած ցավն ու տառապանքը: Կից ներկայացնում եմ՝ 1. Փորձագետի թիվ 1825 եզրակացության պատճենը՝ 2 թերթից, 2. Բժշկական քարտը՝ կից ուղեգրերով՝ 8 թերթից, 3. Ռ. Վարոսյանի խոսակցության ձայնագրության CD-ն՝ 1 հատ, 4. Էլեկտրոնային պարբերականների հոտվածները` 14 թերթից: Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ իմ տրամադրության տակ եղած անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքներով, Քաղաքացի ` Ա. Ք. 14.02.2014թ.