Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում, որ մայրը ներկա գտնվի իր հարսանիքին


20:00 , 15 փետրվար, 2014

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում, որ մայրը ներկա գտնվի իր հարսանիքին: Հարցն այն է, որ դերասանուհին համոզված է, որ հարսանիքից հետը մայրը լրագրողներին կհայտնի դստեր հարսանեկան արարողության ողջ մանրամասները: Ջենիֆեր Էնիսթոնն իր այս որոշման համար արդարացում ունի: Նա Բրեդ Փիթի հետ ամուսնության ժամանակ մորը դարձյալ չէր հրավիրել իր հարսանիքին դեռևս 2000 թվականին, քանի որ խիստ զայրացած էր նրա վրա: Ամբողջ հարցն այն է, որ մայրը՝ Նենսի Դոուն, գիրք էր հրատարակել, որտեղ բացել էր իր աստեղային դստեր բոլոր գաղտնիքներն անձնական կյանքի վերաբերյալ: Հարսանիքի նախօրեին դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Ջենիֆերը վեխենում է, որ այս հարսանիքից հետո մայրը կորոշի գրել գրքի շարունակությունը:

Հարսանիքին ներկա չեն լինի նաև Ջենիֆեր Էնիսթոնի կոլլեգաները «Ընկերները» սերիալից: Նրա ամենամոտ ընկերուհին՝ Կորտնի Կոկսը, ով նույնպես խաղում է այդ սերիալում եւ եւս ներկա չի լինի հարսանիքին, հայտնել է, որ եթե նրանք ներկա գտնվեն հարսանիքին, Ջենիֆերի համար այդքան կարևոր օրը իրենք կլինեն ուշադրության կենտրոնում: «Ջենիֆերին թողած՝ բոլորը կսկսեն խոսել, թե «Ընկերները» նորից միավորվում են»,- ասել է Կորտնին:

Հետաքրքիր է, որ դերասանուհու հարսանիքին ներկա է լինելու նրա նախկին սկեսրայրը՝ Ջեին Փիթը, ում հետ մինչ օրս Էնիսթոը լավ հարաբերություններ ունի: