Աստղային երազները աղի բլիթից հետո. Մաշա Մնջոյանը իր հարսանիքն է տեսել, Լիա Զախարյանը՝ «Հարազատ թշնամի» սերիալում է հայտնվել, իսկ Ջուսը նախընտրում է խաշ կամ բաստուրմա ուտել.


18:46 , 15 փետրվար, 2014

Այսօր սուրբ Սարգիս զորավարի օրն է: Ինչպես գիտեք, սիրո բարեխոսի տոնին նախորդող գիշերն, ըստ ավանդույթի, չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում՝ իրենց ընտրյալին երազում տեսնելու ակնկալիքով:

ArmStar.am-ը փորձեց պարզել, թե ինչ  «ազդեցություն» է ունեցել աղի բլիթը մեր հանրությանը հայտնի մարդկանց վրա:



Երգիչ Էրիկը աղի բլիթ չի փորձել և չի էլ փորձելու.

Էրիկը տոնի խորհրդին հավատում է, սակայն աղի բլիթ երբեք չի փորձել և չի էլ փորձելու:
«Որպես սիրահարների օր, սուրբ Սարգսի տոնը շատ եմ սիրում: Շատ պատմություններ եմ լսել աղի բլիթի իրական լինելու հետ կապված, ես նույնպես հավատում եմ, պարզապես ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: Նրան, ում կհանդիպեմ ժամանակի ընթացքում, պարզ կդառնա, գուշակություններ անել չեմ սիրում»:



Դերասանուհի Լիա Զախարյանը երազում հայտնվել էր «Հարազատ թշնամի» սերիալում.
Դերասանուհին այս տարի երկու անգամ է աղի բլիթ փորձել՝ առաջինը սուրբ Վալենտինի կապակցությամբ, մյուսը` Սուրբ Սարգսի :
«Երկու երազս էլ  անցկացրել եմ նկարահանման հրապարակում (ծիծաղում է): Առաջին երազում ինձ անծանոթ նկարահանման խմբի հետ էի, իսկ արդեն սուրբ Սարգսի օրը, չգիտես ինչպես էր ստացվել, հայտնվել էի «Հարազատ թշնամի» սերիալում և ամբողջ դերասանական կազմով գույնզգույն հագուստներ հագած լողանում էինք փոքրիկ լճակում, իսկ ռեժիսորը ծիծաղելի հրահանգներ էր տալիս: Չգիտեմ, թե ինչ է խորհրդանշում երազս, բայց հուսով եմ, որ ամեն ինչ երազիս նման ուրախ կանցնի»:

Շարունակությունը` այստեղ