«Այս օրն ուղղակի յուրահատուկ է, խորհրդավոր է, անընդհատ ուզում եմ ասել՝ ես քեզ սիրում եմ»


18:32 , 15 փետրվար, 2014

«Այս օրն ուղղակի յուրահատուկ է, խորհրդավոր է, անընդհատ ուզում եմ ասել՝ ես քեզ սիրում եմ»Panorama.am-ը գրում է.

«Մենք առավոտից մասնակցում ենք տոնին նվիրված միջոցառումներին: Ներկա ենք եղել պատարագին, այնուհետև Ս. Սարգիս եկեղեցուց խաչապտույտ երթով հասել ենք Սիրահարների այգի: Շատ լավ ժամանակ ենք անցկացնում: Գեղեցիկ օր է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակչուհի Աննան:

Նշենք, որ այսօր՝ Ս. Սարգիս Զորավարի տոնին, որը հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր, Արարատյան հայրապետական թեմը կազմակերպեկ էր մի շարջմիջոցառումներ:

Աննան իր կյանքի միակ ուղեկցի՝ Դավիթի հետ էր մասնակցել միջոցառումներին: 

«Երբ ես տեսնում եմ նրան, ինձ համար արդեն տոն է: Այս օրն ուղղակի յուրահատուկ է, խորհրդավոր է, անընդհատ ուզում եմ ասել՝ ես քեզ սիրում եմ»,- անկեղծացավ Աննան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ