18:19 , 15 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Եվրոպական ազատ դաշինքի հրավերով` Իսպանիայում է Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահը: Եվրոպայի ամենաարևմտյան քաղաքում` Սանտիագո դե Կոմպոստելլայում Աշոտ Ղուլյանը հանդիպել է համաեվրոպական քաղաքական միության անդամների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել եվրոպացի մոտ երկու հարյուր օրենսդիրներ: Եվրապաշտոնյաները խոսել են Եվրոպայում հիմնարար իրավունքների և ազատությունների մասին: Աշոտ Ղուլյանը ներկայացրել է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը դեռ 1991 թվականից կիրառում Եվրոպայում ընդունված հիմնարար սկզբունքները, զարգացնում ժողովրդավարական ինստիտուտները: Եվ դա Ադրբեջանի դիմադրության ու ԵՄ օժանդակության բացակայության պայմաններում:
Եվրոպական ազատ դաշինքը միավորում է եվրոպական քառասուն կուսակցությունների: Եվրախորհրդարանում 17 անդամ ունեցող դաշինքը Եվրոպայում ինքնորոշման իրավունքի ջատագովն է: Արցախի հանդեպ հետաքրքրությունն ավելանում է ոչ միայն խորհրդարանական գործակցության հետևանքով: Եվրոպայում վերջերս ի հայտ եկավ նոր պետություն` Կոսովոն, մյուս տարի անկախություն է պատրաստվում հռչակել Շոտլանդիան, նման միտում է նկատվում նաև համաժողովի անցկացման վայրում` Իսպանիայում: Միջազգային միտումներն ու ընդհանուր մարտահրավերների նմանությունն էլ միավորում են Եվրոպան և Արցախը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ