20:21 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մի շարք հետազոտություններից հետո գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ մարդիկ, որոնք ամեն օր ստանում են նիկոտինի որոշակի չափաբաժին, շատ քիչ են շարժվում, նախընտրում են մնալ տանը` հաղորդում է UNN-ը:
Հաղորդվում է, որ մեկ շաբաթ տևած հետազոտությանը մասնակցել են ծխող և չծխող անձինք: Արդյունքում պարզվել է, որ ծխող անձանց մոտ բացակայել է շարժվելու ցանկությունը, ինչը բացատրվում է թոքային համակարգի ոչ լիարժեք աշխատանքով:
Բացի այդ՝ գիտնականները հարցում են անցկացրել և պարզել, որ ծխող անձինք մշտական հոգնածության զգացում են ունեցել: