17:22 , 15 փետրվար, 20141in.am-ը գրւոմ է.
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ներողություն է խնդրել սիրիացի ժողովրդից այն բանի համար, որ Ժնևում բանակցությունների երկու փուլը հաջողություն չեն գրանցել` հաղորդում է Al Arabiya-ն:
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել սիրիացի ժողովրդից այն բանի համար, որ չենք կարող արդարացնել նրանց սպասումները»,- ասել է Բրահիմին:
Բրահիմին հաստատել է նաև սիրիական հակամարտող կողմերի մտադրությունը` անցկացնել բանակցությունների երրորդ փուլ, որի օրակարգը բաղկացած կլինի չորս կետից:
Հատուկ ներկայացուցիչը նաև նշել է, որ Ժնևում բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները կքննարկվեն ՄԱԿ-ՌԴ-ԱՄՆ ձևաչափով: