Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


16:47 , 15 փետրվար, 2014

Ծարավ ազգ…Երեկվա բնորոշում

Սկսենք ՀԱԿ-ից. գոնե մի տեղ՝ այս անգամ իմ ստատուսում, թող զբաղեցնեն առաջին հորիզոնականը: ՀԱԿ-ում ակնոցավոր մեկը կա է, անունը Լևոն Զուրաբյան, որ շաբաթը մեկ իրան դնում ա վերջին մոհեկանի տեղը ու ելույթների միջոցով ահ ու սարսափ ա տարածում Հայաստանում: Ամեն անգամ խոսում ա, որ հեսա վաղը Հայաստանը չի լինելու. վաղը գալիս է, Հայաստանը կա, բայց թարսի պես Լյովիկն էլ կա ու տենց արդեն մի 7 տարի:

Պարույր Հայրիկյանը երեկ կրկին միտինգից էր խոսում, ինչ-որ բաներ էր ասում: Պարույր Հայրիկյանը նմանվել է Ռոբինզոն Կրուզոին. նա միայնակ խոսում է պատասխանում է: Մի երկու հոգի էլ ՈՒրբաթներ կան, որ լուրջ են վերաբերվում այս ամենին:

Ազգս սաղ գիշեր ծարավ է մնացել. մեկը ասպետին էր սպասում, մեկը՝ ասպետուհուն: Դե ինչ, էս տարի բոլորը ամուսնանալո՞ւ են, թե էլի ջուր տվող չեղավ: Ամենահետաքրքիրն էն ա, որ աղի բլիթ ուտելու արարողությունը մեր մոտ նույնպես անցնում է բուռն քննարկում-վեճերով. ժողովուրդ բանավեճը լավ ա, վեճը՝ վատ: 

Ֆեյսբուքյան մութ ուժերը՝ Մարկի գլխավորությամբ, Նինֆոմանիայի դեմն առնելու համար հայ հասարակությանը նոր թեմա տվեցին: Այժմ ԱՄՆ-ից գրանցվող օգտատերերը գրանցվելուց կարող են 50 սեռերից մեկն ընտրել: Հետո Գերմանիային բան կասեք. նորմալ, հստակ կողմնորոշված երկիր ա. իրանք ընդամենը 3 սեռ ունեն՝ արական, իգակա ու չեզոք: Դե, ժողովուրդ, Նիմֆոֆոբիաի վերջն եկավ…Ճ