ԱՄՆ-ում թանգարանը ներկայացրել է առաջին հետախուզության ստեղծման մասին Ջորջ Վաշինգտոնի նամակը


16:14 , 15 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Վաշինգտոնում լրտեսության թանգարանում ներկայացվել է յուրատեսակ պատմական փաստաթուղթ, որը սկիզբ է դրել իսկական ամերիկյան հետախուզությանը:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, խոսքը նամակի մասին է, որը 1777թ. փետրվարի 4-ին գրել է ԱՄՆ ապագա առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը: Նա այդ ժամանակ գլխավորում էր մայրցամաքային բանակը, որը պայքարում էր ամերիկյան տարածքների անկախության համար: Նամակում նա իր ընկերոջը` Նատանիել Սոկետուին խնդրել է դառնալ «հետախուզության ղեկավար»:

Սոկետուին վերապահվում էր Նյու Յորքում հետախուզական ցանց ստեղծելու իրավունք: Դրա համար նա ստանալու էր ամսական 50 հազար դոլար:

Թանգարանում նշել են, որ նամակը ստացել են Սոկետուի ժառանգներից 2002թ.: