Մեր տնտեսությունն առողջ է, ամուր է. Սերժ Սարգսյան


16:08 , 15 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ինչպես և խոստացել էր, Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարին պատասխանեց ներկաների հարցերին։ Առաջին հարցը վերաբերում էր ՀՀ-ի տնտեսական վիճակին, երբ մտահոգություններ են հայտնում, որ ՀՀ-ի տնտեսությունն անկում է ապրում։

Սերժ Սարգսյանը նշեց, որ այս տարի ակնկալվում է 3,5% տնտեսական աճ։ «Այս միտումն ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցները, փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ ու կանխատեսումներ անել՝ միջազգային տնտեսության և տարբեր երկրների տնտեսությունների համար։ ԱՊՀ-ի համար 3,8%, մինչդեռ այսօր իրականը գնահատվում է 2,1% աճ, ՌԴ-ի համար կանխատեսում էր 3,7%, իրականը՝ 1,5%, Եվրոգոտունը -0,1% էր կանխատեսում, այսօր իրականը՝ -0,4% է։ Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում աճը դանդաղել է, հիմա մեզ համար սա լա՞վ է, թե՝ վատ. եթե ուրիշների հետ համեմատենք, ապա լավ է, եթե մեր կարիքների հետ՝ վատ»,- ասաց նա։

ՀՀ նախագահը նշեց, որ, իհարկե, անհանգստացնող դրույթներ կան։ «Ինձ անհանգստացնում է ներդրումների կրճատումը»,- ասաց նա և նշեց, որ դա կապված է 2013-ի անորոշությունների հետ։

«Որտեղ անորոշություններ, այնտեղ՝ քիչ ներդրում, անորոշությունները հաղթահարված են, որոշումները հաղթահարված են։ Ակնկալում եմ 2014-ին ավելի մեծ տնտեսական աճ»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ