Մանվել Գրիգորյան. Սամվել Ալեքսանյանը պատերազմի ժամանակ եղել է 5-րդ բրիգադի սպա


15:55 , 15 փետրվար, 2014

Մանվել Գրիգորյան. Սամվել Ալեքսանյանը պատերազմի ժամանակ եղել է 5-րդ բրիգադի սպա168.am-ը գրում է.

Քիչ առաջ ասուլիսում լրագրողները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված Սամվել Ալեքսանյանի ԵԿՄ անդամ դառնալու որոշումը: Ի պատասխան Մանվել Գրիգորյանը նշեց, որ Ս. Ալեքսանյանը պատերազմի ժամանակ եղել է 5-րդ բրիգադի սպա. «Մալաթիայի խորհրդի անդամ է եղել, միշտ կանգնած է եղել մեր կողքին, օգնել է ազատամարտիկներին: Կարող եք գնալ Մալաթիա, բոլորը կասեն»: Նաև հավելել է. «Ճիշտ է՝ օլիգարխ է, հետևից ինչ ուզենք կասենք, բայց ուշունց տալ չի կարելի»: