14:26 , 15 փետրվար, 2014Մեքսիկացի նկարիչ Կարլոս Ամորալեսն իր այս նախագիծն անվանել է «Սև ամպ»: Նախագծի շրջանակներում նա տարբեր վայրերի պատերին հազարավոր սև թիթեռնիկներ է ամրացնում: «Սև ամպի» մեջ օգտագործված թիթեռնիկների թիվը մոտավորապես 30.000 է: 2007 թ.-ին Ամորալեսն առաջին անգամ թիթեռնիկներով զարդարել է Յվոն Լամբերտի պատկերասրահը: Հետագայում միևնույն թիթեռնիկներն օգտագործվել են իսպանական բարոկկո ոճի եկեղեցիներից մեկը զարդարելու համար: «Սև ամպ» ստեղծագործությունը ցուցադրվել է նաև Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում: Ամորալեսը մեծ ճանաչում ունի ինչպես Մեքսիկայում, այնպես էլ արտասահմանում: Հուսով ենք, որ այս տաղանդավոր նկարչի ստեղծագործությունը ձեզ դուր կգա:









