13:38 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք հունվարի 27-ին Երևանում սպանվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Քրեական գործի շրջանականերում արդեն կալանավորվել են երկու հոգի՝ Իսրայել Սարգսյանը (Իսո) և Տիգրան Ասատրյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Տիգրան Ասատրյանն ու Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են եղել: Տիգրան Ասատրյանը եղել է Արթուր Սաֆարյանի աղջկա քավորը: Բացի այդ, Տիգրան Ասատրյանը մտերիմ է եղել նաև նույն գործով արդեն իսկ կալանավորված Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ:
Ոստիկանությունը՝ 02 հաղորդաշարում բացառիկ կադրերով ներկայացնում է Արթուր Սաֆարյանի սպանության մանրամասները: