Երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման գործում. Բակո Սահակյան


13:32 , 15 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ուղերձ է հղել Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին:

Ուղերձում ասված է.

«Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ,

Համագումարի հարգարժան մասնակիցներ,

Ի սրտե ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում միության հոբելյանական` 10-րդ համագումարի կապակցությամբ:

Երկրապահ կամավորական միությունն ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին և առաջին իսկ օրից կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտի ապահովման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ