Օլիմպիական ոսկե մեդալը 99% արծաթից է


14:04 , 15 փետրվար, 2014

 

Սոչիի Օլիմպիադայի ոսկե մեդալը կշռում է 531 գրամ: Պարաօլիմպիկ խաղերի հաղթողինը մի քիչ ավելին՝ 686 գրամ: Ամենածանր մեդալը եղել է 2010 թ.-ի Վանկուվերի ձմեռային օլիմպիադայում՝ 576 գրամ: Ամենաթեթևները՝ 1904 թ.-ի ԱՄՆ-ի խաղերի և 1908 թ.-ի Լոնդոնի խաղերի ոսկե մեդալներն էին՝ 21 գրամ:



Սոչիի ոսկե մեդալների ընդամենը 6 գրամն է ոսկի, մնացածը 960 հարկի արծաթ է: Ավելին, Օլիմպիական միջազգային կոմիտեն թույլատրում է օգտագործել ավելի էժանագին արծաթ, սակայն Ռուսաստանը ընտրել է ամենաթանկ տարբերակը: Մաքուր ոսկուց մեդալ միայն շնորհել են 1908 թ.-ին՝ Լոնդոնում և 1912 թ.-ին՝ Ստոկհոլմում:   

ԶԼՄ-երի հաղորդմամն ժամանակակից օլիմպիական խաղերի մեջ ամենաէժան մեդալը եղել է վանկուվերյանը: Ընդամենը 500 ԱՄՆ դոլար: Այն գրեթե ամբողջությամբ պատրաստված է եղել վերամշակված էլեկտրոնային տպատախտակներից (плата): Կոպիտ հաշվարկներով, Սոչիի ոսկե մեդալի պատրաստման վրա ծախսվել է 19.500 ռուբլի (234.000 դրամ): 

 

Ընդհանուր առմամբ, Սոչիի օլիմպիադայի և պարաօլիմպիկ խաղերի մեդալների համար օգտագործվել է 3կգ ոսկի, 2տ արծաթ և 700կգ բրոնզ: Պատրաստվել է 1300 մեդալ: 

 

Առաջին ժամանակակից խաղերի ժամանակ՝ Աթենքում, մեդալները շնորհվում էին միայն 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրածներին: Երրորդ տեղին պարգևատրեցին միայն Երրորդ խաղերի ժամանակ՝ ԱՄՆ-ում:
18 ժամ է պահանջվում մեկ մեդալ պատրաստելու համար: Մեկ վարպետին հարկավոր կլիներ 2 տարի և 7 ամիս, որպեսզի պատրաստեր 1300 մեդալ: