13:08 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԵԿՄ հոբելյանական տասներորդ համագումարում քիչ առաջ ծածանվեցին Հայաստանի, Արցախի և ԵԿՄ դրոշները:
Համագումարին ներկա է ՀՀԿ ողջ վերնախավը, այդ թվում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրապահ կամավորական միության հոբելյանական 10-րդ համագումարում փետրվարի 15-ին վարչության նախագահ է վերընտրվել արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։
Բաց քվեարկությամբ քիչ առաջ որոշվեց նախագահության անդամների կազմը: Ըստ այդմ՝ միանշանակ կողմ քվեարկությամբ բացի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանից, նախագահության անդամների մեջ ընդգրկվեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Արա Կետիկյանը և այլք: