12:41 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհին` հայտնի մոդել Իրինա Շեյկը «ամենակրքոտ զույգ» են ճանաճվել: Այդ մասին է հայտնում Mirror-ը:
Նշված կոչմանն արժանանալու համար պայքարել են բացառապես ֆուտբոլիստներն ու նրանց ընկերուհիները: Ռոնալդուն և Շեյկը ստացել են ձայների 18%-ը` շրջանցելով Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներին:
Լավագույնների եռյակը եզրափակել են «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր ընկերուհու` Անտոնելա Ռոկուցոյի հետ:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են Սթիվեն Ջերարդն իր կնոջ` Ալեկսի հետ, Խերարդ Պիկեն և Շակիրան, Ֆրենկ Լեմպարդն ու Կրիստին Բլիկլին, Իկեր Կասիլյասը և Սարա Կարբոներոն, Ուեյն Բրիջն ու Ֆրանչեսկա Սենդֆորդը, Գարեթ Բեյլն ու Էմմա Ռինս-Ջոնսը:
