12:35 , 15 փետրվար, 2014ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ իր երկիրը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել Դամասկոսի վրա, որպեսզի արագացնի սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը: «Մի շարք միջանկյալ միջոցառումներ կան, որոնք կարող ենք ձեռնարկել, որպեսզի ուժեղացնենք ճնշումն Ասադի վարչակարգի վրա»,- ասել է Օբաման Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ նախագահը, սակայն, չի նշել, թե խոսքն ինչ միջոցառումների մասին է: