Մահացել է հանրահայտ ֆուտբոլիստ Թոմ Ֆինին


12:22 , 15 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

91 տարեկանում մահացել է Անգլիայի հավաքականի և Պրեստո Ներթ Էնդի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Թոմ Ֆինին: Պրեստոնի պատմության լավագույն ֆուտբոլիստի մահվան մասին հայտնի է դարձել երեկ:

Ֆինին ակումբի կազմում 1946-1960 թվականներին անց է կացրել 433 հանդիպում՝ խփելով 187 գոլ: Նա երկու անգամ ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ:

Անգլիայի հավաքականի կազմում Ֆինին անց է կացրել 76 հանդիպում, դարձել 30 գոլի հեղինակ:

1998 թվականին նախկին հարձակվողն ասպետի տիտղոսի է արժանացել: