Հնում երիտասարդները հավատում էին, որ Սբ Սարգիսը մուրազ կատարող է և սրբին խնդրում էին՝ պաշտպանի իրենց սերը. ազգագրագետ


10:50 , 15 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ ժողովրդական ծիսակատարության համաձայն բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ պետք է աղաբլիթ ուտեին և երազում իրենց ապագա կողակցին տեսնեին:

Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Սուրբ Սարգսի տոնի ծիսակատարություններից միայն այս սովորույթն է մինչ օրս պահպանվել, այնինչ հնում հայերը հնգօրյա պաս են պահել, իսկ ուրբաթ երեկոյան աղի բլիթ են թխել, ցորենից խաշիլ ու փոխինձ են պատրաստել։

«Ուրբաթ գիշերը չամուսնացած երիտասարդները ուտում էին աղի բլիթը ու քնում: Երազում ով որ ջուր տար, նրա հետ էլ ամուսնանալու էին: Հետևում էին, թե ինչով էին ջուր տալիս` ոսկե բաժակով արծաթե, թե կավե: Այդ գիշեր ալյուր էին դնում տան կտուրին և հավատում էին, որ ձին կգա ու իր նալի հետքը կթողի, ինչը հաջողություն էր համարվում: Հավատում էին, որ Սուրբ Սարգիսը մուրազ կատարող է և սրբին երիտասարդները խնդրում էին պաշտպանի իրենց սերը: Այդ օրը մարդիկ իրար հանդիպելիս ասում էին` «Խաչը քեզ ողջույն ուղարկի» ու պատասխանում` «Ողջ մնաս»»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ