10:56 , 15 փետրվար, 2014Ժողովուրդ, բայց ես իմ համար անակնկալ բացահայտեցի, որ կառավարությունը մեզ հերթական անգամ հիմարացրել է, ու իզուր չէր վիճակագրական ծառայությունը ձգձգում արտագաղթի ու ներգաղթի մասին ցուցանիշները ներկայացնելը: Արդյունքում սպասեցին, մինչև հասարակության ուշադրությունը շեղվի այլ հարցերի վրա, ու հերիք չէ իրականությունը խեղված ներկայացրին, մի բան էլ լա՜վ խեղված իրականացրեցին:
Ուրեմն, հայեր ջան, ես սրանից մի երկու շաբաթ առաջ կարդացի, որ 2013-ին միգրացիոն սալտոն կազմել է - 40 հազարի կարգի, ինչը մոտ 10.000-ով ավելի քիչ էր, քան 2012 թվականին: Ի սկզբանե, ինձ մի քիչ տարօրինակ էր թվում այդ ցուցանիշը, որովհետև 2013-ը իրոք բարդ տարի էր, ու շատ-շատերը լքեցին, ու ես ճիշտ էի...
Ամեն ինչ իր տեղը դրեց ՌԴ դեսպանատան ներկայացուցչի տարածած տեղեկատվությունը՝ Ռուսաստանում բնակվող/գտնվող/աշխատող հայրենակիցների թվաքանակի մասին: Մասնավորապես, դեսպանատան ներկայացուցիչը հայտնել էր, որ միայն 2013 թվականին 23 հազար քաղաքացու համար փակվել է մուտքը ՌԴ, ինչը նշանակում է, որ իրականում բացասական սալտոն ավելի քիչ է եղել, քան 2012-ին, ոչ թե նրա համար, որ ժողովուրդն այդքան էլ դժգոհ չի, կամ չի հանձնվում, այլ որովհետև, այսպես ասած, ստիպողական ներգաղթ է գրանցվել, ինչն իր հերթին նշանակում է, որ իրականում 2013 թվականին Հայաստանից արտագաղթել է ոչ թե 40 հազար, այլ 60 հազար ՀՀ քաղաքացի...
Սա իրոք աղետալի ցուցանիշ է, ու սարսափելին այն է, որ ամեն ինչ խոսում է, որ 2014 թվականը 2013-ին էլ կտա կանցնի ....