Ամպամած օրերին բարձրանում է աշխատունակությունը. գիտնականներ


10:06 , 15 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամպամած օրերին բարձրանում է աշխատունակությունը: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:

Հետազոտողները կիրառել են ճապոնական բանկերի աշխատակիցների աշխատանքի մասին տվյալները: Ճապոնական բանկերում ընդունված է աշխատանքի արտադրողականության ֆիքսումը:

Պարզվել է, որ հանձնարարությունների կատարման վրա աշխատակիցները առավել կարճ ժամանակ են ծախսում մռայլ օրերին: Արևային օրերին նույն աշխատանքը կատարվում է ավելի երկար ժամանակահատվածում: Ընդ որում, որքան պայծառ է շողում արևը, այնքան մեծ ժամանակ է պետք աշխատակիցներին հանձնարարությունները կատարելու համար: 

Հետազոտության հեղինակները համոզված են, որ վատ եղանակին աշխատակիցներին ավելի քիչ են գրավում զբոսանքի մասին մտքերը: