11:35 , 15 փետրվար, 2014
Հոգեկան ապրումներս վեր են ամեն տեսակ ցավերից..
Հոգնել եմ սեր կուլ տալուց ու վիրավորանք մարսելուց..
Իրականում սիրահարներ գոյություն չունեն... ու ամենևին ես ու դու սիրահար չենք..
Թե լինեինք իրար այդքա՜ն սիրահար, չէի լինի այդքա՜ն խոցված ու չէիր լինի այդքա՜ն երջանիկ...
Ո՞ւմ ուսն ես գրկել..
Իսկ հիմա ո՞ւմ այտն ես համբուրում, թարթիչներիդ տակից կլորիկ աչքերդ ձգվում են վեր ու աչքերով ո՞ւմ պարանոցն ես շոյում...
Իսկ նա քեզ արդյո՞ք սիրում է...
Իմ ցավը մեղմ է, ճիշտ այնպես ինչպես պատերի տակ կուչ եկած սոված երեխայի ցավը..
Իմ ցավը մեղմ է, թե քեզ սիրում են այնպե՜ս, ինչպես` այդպես չեն սիրում.
Թե քեզ գրկում են միայն մարմինդ զգալու համար..
Իմ ցավը մեղմ է, թե քեզ համբուրում են սառը ու չեն արցունքոտվում երջանկությունից..
Իմ ցավը մեղմ է, թե նրա կողքին չի արագանում սրտիդ աշխատանքը..
Թե գրկում ես միայն անհրաժեշտ պահերին...
Թե դու թողեցիր ինձ լքված, ես՝ քեզ միայնակ մնալու հաճույք չպատճառեցի..
Թե դու լքեցիր ինձ այսքա՜ն հանկարծակի, ես չլքեցի քեզ, բայց բաց թողեցի...
Թե դու ուրացար, ես չհիասթափվեցի..
Թե սիրտդ երջանկությունից արագ է բաբախում, իմը` շուտով կանգ կառնի..
Ու թե ձեռքերիդ երակները նույն կապույտ գույնի են, իմոնք արդեն կանաչել են...
Թե հանկարծակի ափերիդ վերքեր հայտնվեն, ցավս կմեղմանա..
Երբ աչքերդ մի օր արցունքոտվեն, ցավս կվերանա..
Թե զգաս, որ սխալվել ես..
Թե երբևէ քեզ հիմար անվանես, չեմ թաքցնի հիացմունքս..
Թե երբևէ զղճաս, թող զղճաս ողջ կյանքդ...
Ձեռքերդ ոտքերիդ թող ամուր բռնեն, որ վազել չկարողանաս.. Աստված մի արասցե երբևէ հիշելու լինես թե ինչ բան է վազելը, ու գաս ...
Քո գիտակցության խոր ու մութ անկյուններում կփնտրեմ ճշմարտություններ ու կապելով իրականության հետ կհասկանամ քայլերիդ իմաստը... Ու ամենևին չեմ ների..
Եթե հասկանամ, չեմ ների..
Չեմ ների ...
Իմ ոտքերին ևս ազատություն տալու անհագ ցանկությունը կսպանեմ..
Քեզ մոտ վազելու ու ներելու հիմար սովորությունս կթաղեմ...
Ու չեմ ների...
Թե քեզ գրկում են լոկ մարմինդ զգալու համար...
Թե քեզ «սիրում են» այնպես, ինչպես չեն սիրում..
ցավս կմեղմանա...
Թե մի օր ջերմության կարիք զգաս, ինչպես որբ երեխաները ..
Արցունքներիս անթիվ անհաշիվ լճացումները գուցե ցամաքեն ու ցավս մեղմանա ...
Քեզ ատելու չափ սիրում եմ ..
...
Ամեն անգամ, երբ երթուղայինով տուն եմ գնում, հիշում եմ ծանոթ-անծանոթ ճանապարհներին մեր հանդիպումները.. Թե որքան դժվարությամբ էի տանից դուրս գալիս, որ ձեռքդ բռնեմ .. Դու այդ ժամանակ միշտ ասում էիր, թե չես հեռանա..
Ամեն անգամ ճանապարհներին սիրահար զույգեր տեսնելիս հասկանում եմ, որ ատում եմ քեզ սիրելու աստիճան..
Դու կխաբվես..(սիրված չես)..
..
Որ դու երջանիկ չլինես՝ ես կաղոթեմ ...