09:48 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ռազմական լաբորատորիայի գիտնականները մշակել են պիցցայի բաղադրատոմս, որը կարող է առանց սառնարանի պահվել 3 տարի և օգտագործման համար պիտանի լինել:
Պաշտպանության նախարարությանն առընթեր գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Միշել Ռիչարդսոնն ասել է, որ հրաշք-պիցցայի բաղադրատոմսը մշակելու համար պահանջվել է 2 տարի:
Գիտնականները փոփոխել են շաքարի, աղի և օշարակների քանակը պարունակության մեջ, ինչպես նաև տոմատի մածուկի, պանրի և խմորի թթվայնությունը, որպեսզի մետաղը թթվածնի մնացորդները դրա մեջ կլանի:
Զինծառայողներն այս պիցցան դեռևս չեն փորձել, սակայն համտեսած մասնագետներին այն դուր է եկել: