09:16 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրում քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծման հույս ունի:
«Ես չեմ ցանկանում, որ որևէ որոշում ընդունվի արմատական ուղով: Ես ցանկանում եմ պահպանել պետությունը, ցանկանում եմ վերսկսել կայուն զարգացումը»,- ասել է Յանուկովիչը «Ինտեր» հեռուստաալիքի եթերում: Նա հավելել է, որ ներկայում ձեռք է բերվել զինադադար, «հաջորդ քայլը խաղաղությունն է»:
Նա հայտնել է ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ նոր հարաբերություններ սկսելու մտադրության մասին և անընդունելի անվանել ցանկացած արտաքին ճնշում իր երկրի նկատմամբ: «Մեր ռազմավարությունը պետք է ուղղված լինի ազգային շահերի պաշտպանությանը»,- ասել է Յանուկովիչը;
Յանուկովիչի խոսքով՝ ինքը համաներան մասին օրենքի իրականացման և երկրում քաղաքացիական դիմակայության դադարեցման գործում ակնկալում է առողջ մտքի հաղթանակ:
Նա նշել է, որ ռոմանտիզմը, էմոցիաներն ու երազանքներն են մարդկանց դուրս բերել բողոքի: Յանուկովիչը շեշտել է նաև մարդկանց պակաս իրազեկվածության փաստը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մանրամասների վերաբերյալ: