«Հրապարակ». Փետրվարի 1-ին կառավարության ողջ էլիտան Արագածոտնում է եղել


08:10 , 15 փետրվար, 2014

«Փետրվարի 1-ին կառավարության ողջ էլիտան Արագածոտնում է եղել, հրավիրված են եղել նաև մարզի ՀՀԿ-ական համայնքապետերը։ 
Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ուշացումով, բայց որոշել է ճոխ նշել վարչապետի ծննդյան օրը (Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 29-ին)։ Տոնակատարությունը տեղի է ունեցել մարզպետի «Նարեկ» ռեստորանում։ Մեր հարցին մարզպետը կցկտուր պատասխանեց, թե նման բան չկա, որ ինքը ռեստորանում ընտանեկան տոն է նշել այդ օրերին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։