01:15 , 15 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Երեկ գիշերվանից, ինչ երիտհանրապետականները փողոցում խոչընդոտեցին Մարտի 1-ի թռուցիկների բաժանումը, և քաղաքացիներին ոստիկանությունը բերման ենթարկեց, Ֆեյսբուքում սկսեցին տարածվել ՀՀԿ-ականների լուսանկարներն իրենց անձնական էջերից, պարզ դարձավ ով ինչ պաշտոն ունի:
Առավոտյան արդեն ստացա նամակներ, որ այդ լուսանկարները ջնջեմ իմ անձնական էջից: ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը մոտ 10-ից ավել նամակներ է ուղղարկում իմ ֆեյսբուքի էջին, որտեղ գրված է, որ արագ կերպով ջնջվեն այն նկարները, որտեղ ինքն է պատկերաված և իր ընկերները, հետո սպառնալիքների է անցնում և պահանջում մեկ ժամվա մեջ հեռացնել լուսանկարը:
Հետո գրում է. «Հիմա քո դուրը կգա՞, որ քո նկարները ֆոտոշոփ անեմ Անժելա Սարգսյանի նկարների պես տարածեմ ինտերնետում, դուրդ չի գա, քանի որ դու էտ մարդը չես, նկարս ջնջի, ես էլ եմ մարդ:
Ուրեմն այ անբարոյական, կհանդիպենք դատարանում եթե գրում ես հանցագործ ես, ուրեմն տակից դուրս կգաս:
Հա մեկ էլ սպասի շուտով քո նկարները ինտերնետում կտենաս կապացուցի պոռնիկ լինելդ»:
Նա սկսեց elections.am կայքից դուրս բերել ինձ հետ նախ կապ չունեցող անձանց տվյալներ: Հետո սպառնալ, թե ընտանիքդ է, դե դու բռնվի:
«Ենոքյան Թեհմինե Վաղարշակի 25/08/1981 Արարատ Արմաշ Վ. Սարգսյան Փ. 92 18 Ենոքյան Թեհմինե Մխիթարի 10/06/1987 Վայոց Ձոր Գնդեվազ 6 Փ. 4 39 Ենոքյան Թեհմինե Ժորժիկի 30/05/1978 Արագածոտն Օշական Ձախ-Ափ 9 Նրբ. Տնակ1 15 Ենոքյան Թեհմինե Արմենակի 09/07/1979 Արմավիր Արշալույս 22 Փ. 13
Ես էսօր դիմում եմ գրելու ու պատիվ պահանջեմ ԱԱԾ, թող պարզեն պռոֆիլդ ու հրավիրեն դատարան, որտե՞ղ ես տեսել իմ հանցագործությունը, այ էդ ժամանակ կտեսնենք ով ա հանցագործ»:
Սույն անձը ակնհայտ պոռնոգրաֆիայի տարծման սպառանալիքներ է հնչեցնում:
Փաստաբան Տիգրան Սաֆարյանը և իրավաբան Արթուր Գրիգորյանը խորհուրդ տվեցին դիմել ոստիկանություն այս նամակների սքրին շոթերով հանդերձ: Նամակների սքրին շոթերը ուղարկված են ոստիկանություն և ներկայացված է հաղորդում հանցագործության մասին, որտեղ Արկադի Ոսկանյանը պոռնոգրաֆիայի տարծման սպառնալիք է անում, ինչպես նաև ընտանիքի անդամներին է սպառնում: