Օբաման բանկերին թույլ կտա գործարքներ կնքել մարիխուանա վաճառող խանութների հետ


00:58 , 15 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը բանկերին թույլ կտա գործարքներ կնքել այն խանութների հետ, որոնք մարիխուանա վաճառելու արտոնագիր ունեն, եթե բանկերը համաձայնեն կատարել մի շարք պահանջներ` հաղորդում է Associated Press-ը:

Համապատասխան բանկերն, ամենայն հավանականությամբ, չեն ենթարկվի իրավապահ մարմինների կողմից հետապնդումների ֆինանսական հանցագործությունների համար, չնայած ամբողջական իմունիտետ նրանց չեն խոստանում:

Ծրագիրն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանը, ինչպիսին են կուտակային և ընթացիկ հաշիվները մարիխուանա վաճառող խանութների համար: