00:05 , 15 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Փարիզում 5 մարդ է վիրավորվել` շոկոլադի խանութում պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
A l’etoile d’or խանութը գտնվում է Փարիզի 9-րդ շրջանում, քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Պիեռ Ֆոնթենի անվան փողոցում:
Պայթյունը տեղի է ունեցել շինության նկուղում, որտեղ գազամատակարարման համար խողովակներ էին անցկացվում: Արդյունքում 4 մարդ թեթև վնասվածք է ստացել, ևս մեկը ծանր վիրավոր է: