23:57 , 14 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ադլեր Արենան կիսով չափ դատարկվեց, երբ Պլյուշչենկոն նախավարժանքից հետո մեջքը բռնած հեռացավ սառցադաշտից: Եվգենի Պլյուշչենկոն հանեց իր մասնակցության հայտը օլիմպիական խաղերի տղամարդկանց մենապարի մրցույթում:
Մեկ տարի առաջ Եվրոպայի առաջնության ժամանակ էր դանակը ոսկորին հասել: Երկար տարիներ Ժենյան ելույթ էր ունենում իրանի և ծնկների շրջանում սուր ցավերով: Իսրայելում 2012-ին վիրահատել էին գեղասահորդի ողնաշարը: 2013-ի հունվարին Պլյուշչենկոն վերադաձավ մեծ սպորտ: Սակայն Զագրեբի Եվրոպայի առաջնությունը ճակատագրական էր: Պլյուշչենկոն դժվարությամբ ավարտեց Կարճ ծրագիրը, ապա հրաժարվեց հետագա պայքարից:
Եվգենի Պլյուշչենկոն 12 վիրահատության է ենթարկվել: Երկու ողերը արհեստական են: Շարունակելը կնշանակեր հաշմանդամության կարգ ստանալ: 31-ամյա Եվգենի Պլյուշչենկոն Սոչիի չկայացած երազանքից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Եվգենի Պլյուշչենկոն կվերադառնա գեղասահք, եթե այն ընդգրկվի պարալիմպիկ խաղերի մրցութային ծրագրում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ