31-ամյա վարորդը Grand Cherokee-ով «Չայնիի ոլորաններում» գլխիվայր շրջվել և հայտնվել է հանդիպակաց գոտում


23:49 , 14 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` փետրվարի 14-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Մելիք Գաբրիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններում», «Թեյարան»-ի դիմաց, դեպի Սևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով իր կողմից վարած Jeep Grand Cherokee մակնիշի 10 LՕ 910 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել քարերի մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ