23:09 , 14 փետրվար, 2014
Տարիներ շարունակ ռուսական կողմնորոշում ունեցող և «Единая Россия» կուսակցության համագումարներին ընկերոջ դեմքով ներկայացող ԲՀԿ-ի երկրորդ կամ երրորդ դեմքը` Վարդան Օսկանյանը, Մաքսային Միությանը ինտեգրվելը ետ քայլ է համարում:
Ինձ շատ հետաքրքիր է` ԲՀԿ-ում կա՞ն ևս քաղաքական գործիչներ, ովքեր կիսում են այս տեսակետը, թե՞ ԲՀԿ-ն մոռացել է իր պրոռուսական գիծը և հիմա էլ գնում է արևմուտք:
Հ.Գ. Ինձ որևէ մեկը չի կարող համոզել, որ եթե ԲՀԿ-ն լիներ իշխանության ղեկին չէր կայացնելու նույն որոշումը, ինչ կայացրեց Հանրապետականը: