Սիրահարների օրվա համար լավագույնը ճանաչվել է իտալական խոհանոցը


23:17 , 14 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկյան Zagat հետազոտական ընկերությունը հարցում է իրականացրել, թե Սուրբ Վալենտինի օրը որ երկրի խոհանոցն է ամենահարմարը: Հարցման մասնակիցների 28 տոկոսը նախընտրել է իտալական խոհանոցը, որը ֆրանսիականին շրջանցել է 1 տոկոսով:

Նրանք իտալական խոհանոցը գերադասել են ամերիկյան, իսպանական, մեքսիկական, ճապոնական, կորեական և չինական խոհանոցներից:

Այս մասին գրում է Kedem.ru կայքը: