ՀՀԿ ԳՄ նիստին ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնած՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին չենք անդրադարձել. Է. Շարմազանով


23:03 , 14 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ իշխող կուսակցությունը չի անդրադարձել խորհրդարանական 4 ոչ իշխանամետ ուժերի` Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, և այդ հարցը չի քննարկվել: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նիստում նման հարց չի քննարկվել, ՀՀԿ-ի օրակարգում Կառավարության փոփոխության հարց չկա, և Կառավարությունը` երկրի նախագահի հետ միասին, իրականացնում է իր առջև դրած ծրագրերը, այն խնդիրները, որոնք առկա են»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ