Կարողա՞ վաղը Ծառուկյանը հայտարարի ԲՀԿ-ի լուծարման մասին


22:40 , 14 փետրվար, 2014

Վաղը ԲՀԿ համագումարն է.. Հիշեցնեմ, զուտ ԲՀԿ-ի, քանի որ իրենք խոսելու առանձին բան ունեն, հազիվ մի օր առիթա լինելու կուսակցության ղեկավարին երես առ երես հանդիպելու: Թե չէ, մարդ ենք էլի, ինչքան կարա Նառան գա ու ասի՝ Նիկալայիչն ասեց սենց, Նիկալայիչն ասեց նենց՝ գյադեք ա՛ջ, գյադեք ձա՛խ:
Չես հասկանում, էս կուսակցությունը բազմազանության, թե՞ քաոսի տիպիկ օրինակա: Այսօր, էս մտորումներիս ներքո, տեսա նաև Օսկանյանի հարցազրույցը, ով հայտարարեց, թե սա միակուսակցական երկիր է... Այ բալամ, բա վաղը ինչի՞ համագումար է, կուսակցության չի՞: Կարողա՞ Օսկանյանը վաղվա համագումարի գլխավոր ինտրիգը ժամանակից շուտ բացեց ու իրականում վաղը Գագոն հայտարարելույա ԲՀԿ-ի լուծարման մասին: