22:45 , 14 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Թուրքիայի ոսկու պահուստները 10 տարում քառակի ավելացել են՝ կազմելով 490,25 տոննա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
2004 թ. Թուրքիայի ոսկու պահուստները կազմել են 116,10 տոննա:
2013-ի առաջին եռամսյակում Թուրքիայի ոսկու պահուստները կազմել են 408,86 տոննա, իսկ տարվա վերջին դրանք ավելացել են մինչև 490,25 տոննա:
Թուրքիայի Օգտակար հանածոների հետախուզության պետմարմնի հաշվետվության համաձայն՝ 2013-ին ուրանի պահուստները երկրում կազմել են 9129 տոննա: