22:27 , 14 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Հայաստանի այն քաղաքացիները, որոնք աշխատում են աշխատանքի թույլատվությամբ, պետք է նաև բժշկի տեղեկանք ներկայացնեն: Նրանք, ովքեր ցանկանում են շարունակել ապրել ու աշխատել, կարող են մինչև 90 օրը լրանալը նոր կեցության և աշխատանքի տեղեկանքներ ներկայացնել, վճարել 1000 կամ 3000 ռուբլի, համապատասխանաբար` 1 կամ 3 ամսվա համար և շարունակել օրինական բնակությունն ու աշխատանքը Ռուսաստանում:
ՀՀ քաղաքացիների համար որոշ արտոնություններ սահմանելու մասին նամակ է գրել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա ռուսաստանցի պաշտոնակիցը պետք է պատասխանի առաջիկայում: Չի բացառվում, որ ՀՀ քաղաքացիների համար, որպես Մաքսային միության ապագա անդամ նույնպես սահմանվեն արտոնություններ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ