21:56 , 14 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Արմավիրի և Վայոց ձորի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Էդգար Ղազարյանը:
Քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման հարցեր: Նշվել է, որ երկու երկրները կարևորում են այս ձևաչափով փոխգործակցության խորացումը: ՀՀ Նախագահի` վերջերս Չեխիա կատարած այցի շրջանակում ստորագրվել են նաև գործընկեր տարածաշրջանների միջև համագործակցության համաձայնագրեր, որոնք, ըստ զրուցակիցների, լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված փոխգործակցության հետագա խորացման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ