21:43 , 14 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ամուսնության մեջ երջանիկ զույգերը վիճում են մյուս զույգերից ավելի ուժգին: Սա պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակվել է Journal of Social and Personal Relationships գիտական ամսագրում:
Նման եզրակացության գիտնականները հանգել են փորձաքննության արդյունքում, որին մասնակցել է 743 մարդ:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ նրանք, ովքեր համարում են, որ երջանիկ են, երբ բանը հասել է վեճերին և տարաձայնություններին, ավելի թեժ են վիճել, քան նրանք, ովքեր իրենց հարաբերություններն ավելի համեստորեն են գնահատել: